Հոակին Ֆենիքսը բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է

Armenpress 17:14, 11 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնում Կոնգրեսի շենքի մոտ կլիմայի փոփոխության դեմ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է աշխարհարչակ դերասան, երկու անգամ «Ոսկե գլոբուս» մրցանակի արժանացած Հոակին Ֆենիքսը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ամերիկյան Deadline կայք, ակցիային մասնակցել է մոտ 300 մարդ: Բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է  147 քաղաքացու, այդ թվում` Հոակին Ֆենիքսին և դերասան, «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիր Մարտին Շինին:

«Երբեմն մենք մտածում ենք այն մասին, թե ինչ կարող ենք անել գլոբալ տաքացման դեմ պայքարում, և դուք կարող եք օգնել այսօր և վաղը, եթե ընտրեք, թե ինչ եք ուտում», - ձերբակալությունից առաջ ասել է  Ֆենիքսը:

Ակցիան կազմակերպել է երկու անգամ «Օսկար»-ի արժանացած դերասանուհի Ջեյն Ֆոնդան:

Երկար տարիներ Ֆենիքսը ակտիվորեն պայքարում է կլիմայի փոփոխության և դրա բացասական հետևանքների դեմ և կողմնակից է բուսական ծագում ունեցող սննդակարգին:

Դերասանի լիազոր ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել նրա ձերբակալության լուրը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am