Շախմատի տղամարդկանց հոբելյանական առաջնության մեկնարկային տուրի զույգերը հայտնի են

Armenpress 16:13, 11 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ Հայաստանի տղամարդկանց հոբելյանական` 80-րդ առաջնության և կանանց 75-րդ առաջնության վիճակահանության արարողությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արարողության մեկնարկին մասնակիցներին հաջողություն մաղթեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, ինչպես նաև լույս հայտնեց ականատես լինելու հետաքրքրիր պարտիաների: Առաջնությանն ի սկզբանե հայտավորված շախմատիստներից հիվանդության պատճառով չեն մասնակցի Մանուէլ Պետրոսյանը և Տիգրան Պետրոսյանը:

Տղամարդկանց պայքարում մրցաշարի անդրանիկ տուրում կմրցեն`Արման Փաշիկյան-Արամ Հակոբյան, Հայկ Մարտիրոսյան-Հովհաննես Գաբուզյան,  Սամվել Տեր-Սահակյան-Զավեն Անդրիասյան, Արման Միքայելյան-Շանթ Սարգսյան, Ռոբերտ Հովհաննիսյան-Մամիկոն Ղարիբյան զույգերը:

Կանանց առաջնության 1-ին տուրում միմյանց դեմ կմրցեն հետևյալ զույգերը` Աստղիկ Հակոբյան-Մարիամ Ավետիսյան, Աննա Խաչատրյան- Սիրանուշ Ղուկասյան, Թերեզա  Ամբարջյան-Նարե Առաքելյան, Սուսաննա Գաբոյան- Մարիա Գևորգյան, Վերոնիկա Խաչատրյան- Մարիա Կուրսովա:

Հայաստանի այս տարվա առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է մոտ 9 միլիոն դրամ: Տղամարդկանց առաջնության առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու Եվրոպայի անհատաական առաջնությանը:

80-րդ և 75-րդ առաջնությունը բաղկացած են 9 տուրերից և չեն ունենա հանգստի օր: Այն կեզրափակվի հունվարի 20-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am