Մարկոս Պիզելլին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան

Armenpress 14:22, 11 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելլին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը: 

«Բրազիլիայում անհատական պարապմունքների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով Մարկոսը հավելյալ բուժզննում անցավ Հայաստանում և պարզ դարձավ, որ ֆուտբոլիստին անհրաժեշտ է վիրահատություն, որից նա հրաժարվեց և որոշեց ավարտել իր կարիերան:

Քիչ անց կհրապարակենք տեսանյութ, որում Մարկոսը մանրամասն ներկայացնում է պատճառները:

Շնորհակալություն ենք հայտնում Մարկոսին և մաղթում հաջողություններ»,- ասված է հայտարարության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am