Բրեդ Փիթը պատմել Է, թե խաղալու Է արդյոք «Օուշենի տասնչորս ընկերների» շարունակության մեջ

Armenpress 13:35, 10 Հունվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրեդ Փիթը, ելույթ ունենալով ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհրդի պարգեւների հանձնման արարության ժամանակ, հայտարարել Է, որ չի նկարահանվելու «Օուշենի տասնմեկ ընկերների» շարունակության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Independent-ը:«Կյանքի իմ նպատակներն այժմ շատ պարզ են: Լինել երջանիկ, առողջ եւ ջանալ չհայտնվել ֆինանսական այնպիսի իրավիճակում, երբ ես ստիպված լինեմ նկարահանվել «Օուշենի տասնչորս ընկերներում»,-կատակել Է դերասանը:Նա Կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ Է ստացել «Մեկ անգամ Հոլիվուդում…» ֆիլմում երկրորդ պլանի դերի համար, որում մարմնավորել Է գլխավոր հերոսի կրկնորդին: Բրեդ Փիթը նկարահանվել Է «Օուշենի տասնմեկ ընկերներում» (2001 թ.) եւ նրա երկու սիքվելում՝ ռեժիսոր Սթիվեն Սոդենբերգի ղեկավարությամբ: Վերջին ժամանակներս դերասանն սկսել Է ավելի խիստ մոտենալ դերերի ընտրությանը եւ ավելի շատ ժամանակ հատկացնել պրոդյուսերական նախագծերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am