Կառավարությունը նոր արտոնություն տրամադրեց տեքստիլի ոլորտի ներդրումային ծրագրին

Armenpress 16:54, 9 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը լրացում կատարեց «Անիթեքս» ՍՊԸ-ին մաքսատուրքից ազատման արտոնությունից թույլտվություն տրամադրելու վերաբերյալ որոշման մեջ: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ 2018 թվականից գործող ընկերությունն առաջին փուլով ներմուծել է հումք` տեքստիլի արտադրության համար (մանրաթելի, վերմակների, բարձերի արտադրություն), որոնց համար նախատեսված գումարը կազմել է շուրջ 8.6 մլրդ դրամ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ըստ հիմնավորման, ներկայումս անհրաժեշտություն է առաջացել երկրորդ փուլով ներմուծել մոտ 2.8 մլրդ դրամի ապրանքների լրացուցիչ խմբաքանակ: Համաձայն ընկերության կողմից տրամադրված տեղեկատվության` ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունում ստեղծվել է 44 նոր աշխատատեղ և իրականացվել 696 մլն 484 հազար դրամի ներդրում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am