Հռոմի պապը կոչ Է արել հակամարտության ծավալում թույլ չտալ Մերձավոր Արեւելքում

Armenpress 16:03, 9 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապն անհանգստացած Է մերձավորարեւելյան տարածաշրջանում ստեղծված լարվածությունից, որն սպառնում Է Իրաքի վերականգնման գործընթացին: Այդ մասին Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետը հայտարարել Է հունվարի 9-ին Սուրբ աթոռին կից դիվանագետներին հղած ուղերձում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Առանձնապես տագնապալի են այն ահանզանգերը, որոնք ստացվում են մերձավորարեւելյան տարածաշրջանից, Իրանի եւ ԱՄՆ-ի հրահրած լարվածության աճն սպառնում Է ձախողել Իրաքի վերականգնման երկարատեւ գործընթացը, ինչպես նաեւ հող ստեղծել հակամարտության ծավալման համար»,- ասել Է քահանայապետը՝ երկխոսության կոչ անելով բոլոր կողմերին՝ «միջազգային իրավունքի լիակատար հարգմամբ»: Ավելի վաղ Ֆրանցիսկոսը ցանկություն Է հայտնել այցելել Իրաք եւ սատարել այդ երկրի քրիստոնեական համայնքին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am