Ջազ-նվագախումբը հանդես կգա տոնական համերգային ծրագրով

Armenpress 12:54, 9 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի պետական ջազ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ Հին Նոր տարին կնշանավորի տոնական համերգով, որը տեղի կունենա հունվարի 12-ին Հայաստանի ճարտարապետների միությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նվագախումբը կներկայանա ամանորյա ծրագրով: Կհնչեն սուրբծննդյան և ամանորյա երգերի ու մեղեդիների ջազային մշակումներ:

Երեկոյին, ավանդույթի համաձայն, բացի նվագախմբից, հանդես կգան դաշնակահար, կոմպոզիտոր, գործիքավորող Վահագն Հայրապետյանը, թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը, ինչպես նաև երիտասարդ արտիստներ: Նվագախումբը, այդպիսով, ճանապարհ է հարթում նաև երիտասարդ տաղանդների համար՝ հնարավորություն ընձեռելով նրանց հանդես գալու մեծ բեմերում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am