Կարեն Գրիգորյանը և Տիգրան Հարությունյանը հաջող են հանդես եկել Իսպանիայի միջազգային մրցաշարում
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող գրոսմայստերները հաջող են հանդես եկել Իսպանիայի միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռեկուերտո դե Մար քաղաքի 31-րդ միջազգային մրցաշարում Կարեն Գրիգորյանը 9 հնարավորից հավաքելով 7,5 միավոր՝ լրացուցիչ միավորներով գրավեց 2-րդ հորիզոնականը: Երրորդ տեղը գրավեց Տիգրան Հարությունյանը, ով հավաքեց 7 միավոր:
Մրցաշարի հաղթող դարձավ Ուկրաինան ներկայացնող Վիտալի Բերնադսկին:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ