Քայլելով ճանաչենք մեր հայրենիքը.վարչապետը կրկին շնորհակալություն է հայտնել դեպի սար քայլարշավի համար

Armenpress 15:46, 7 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեպի Արտանիշ սար անվտանգ քայլարշավի համար կրկին շնորհակալություն է հայտնել` իր «Ֆեյսբուք»-ի էջում կիսվելով քայլարշավի խումբը ղեկավարողի գրառմամբ:

«Կրկին շնորհակալ եմ հետաքրքիր, անվտանգ արշավի եւ հաճելի ընկերակցության համար: Քայլենք ու քայլելով ճանաչենք մեր հայրենիքը»,-նշել է վարչապետն ու հավելել` մինչ նոր հանդիպում:

Հունվարի 5-ին դեպի Արտանիշ սար մի խումբ անձանց հետ քայլարշավը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նվիրել էր տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատմանը: Վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ հեռարձակմամբ քայլարշավի ընթացքում ողջույնի ուղերձ էր հղել Իրանի և ԱՄՆ նախագահներին` համոզվածություն հայտնելով, որ երկու երկրների առաջնորդները ստեղծված իրավիճակում իմաստուն կգտնվեն ու թույլ չեն տա, որ իրավիճակն ավելի վատթարանա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am