Սիրիայի նախագահը Սուրբծննդյան տոնի առթիվ բարեմաղթանքներ է փոխանցել հայ ժողովրդին

Armenpress 18:15, 6 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սիրիայի նախագահի աշխատակազմի ղեկավար-նախարար Մանսուր Ազզամը Սուրբծննդյան տոնի կապակցությամբ նախագահ Բաշար Ասադի շնորհավորանքներն է փոխանցել Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ արքեպիսկոպոս Նալբանդյանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՍԱՆԱ լրատվական գործակալությունը։

Դամասկոսի հայկական եկեղեցում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Մանսուր Ազզամը Նալբանդյանին է փոխանցել նախագահի բարեմաղթանքները, իսկ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել նախագահ Ասադին՝ աղոթքով առ Աստված, որ պաշտպանվի Սիրիան և նրա ժողովուրդը, նրա բանակը և օրհնվի նախագահ Ասադը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am