Ryanair-ը սկսել է տոմսերի վաճառքը 2 նոր՝ Գյումրի-Աթենք և Երևան-Սալոնիկ ուղղություններով

Armenpress 20:02, 3 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ryanair ավիաընկերությունը հունվարի 3-ին սկսել է տոմսերի վաճառքը ևս 2 նոր ուղղությունների համար` Գյումրի-Աթենք և Երևան-Սալոնիկ` տրամադրելով զեղչեր մինչև հունվարի 5-ը տոմսեր ձեռք բերելու դեպքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

Նա նաև նշել է, որ եթե մինչ «Օդի տուրքի» մասին օրենքի փոփոխությունները դեպի Եվրոպա սպասարկվում էին 6-7 ուղղություններ`Փարիզի «Շարլ դը Գոլ» օդանավակայան, Լիոն, Վիեննա, Վարշավա, Աթենք, Բուխարեստ, Բրյուսել, ապա օրենսդրական փոփոխություններից հետո արդեն իսկ հայտարարվել են կամ հայտեր են ներկայացվել հետևյալ ուղղություններով նոր ավիաընկերությունների կողմից թռիչքներ իրականացնելու համար.

Փարիզի «Օռլի» օդանավակայան, Transavia Վիեննա, Wizz air Վիլնյուս, Wizz air Բեռլին, Ryanair Մեմինգեն (Գյումրիից), Ryanair Հռոմ, Ryanair Միլան, Ryanair Աթենք (Գյումրիից), Ryanair Սալոնիկ, Ryanair Ռիգա, Air Baltic։


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am