Փաշինյանն Իջևանում ծանոթացավ իրականացվող աշխատանքների ընթացքին

Armenpress 15:55, 30 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Իջևան համայնքում է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Նիկոլ Փաշինյանն իր այցը հեռարձակում է «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջի ուղիղ եթերում:

«Տավուշի մարզում շրջայցն ավարտում ենք Իջեւանում՝ ծանոթանալով այստեղ իրականացվող աշխատանքների ընթացքին»,- գրել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանին ուղեկցում են իր տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 30-ին այցելեց Տավուշի մարզի Կողբ, Կոթի, Կիրանց, Նոյեմբերյան և Բաղանիս համայնքներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am