Գյումրու հյուրանոցներում և հյուրատներում ազատ տեղեր չկան. Փաշինյանը Բալասանյանի հետ շրջեց քաղաքում

Armenpress 13:34, 27 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրի քաղաքի հյուրանոցներում և հյուրատներում ազատ տեղեր չկան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքում շրջայցի ընթացքում ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

«Գյումրու քաղաքապետը վստահեցնում է, որ հյուրանոցներում և հյուրատներում, ըստ էության, տեղ չկա, և ծանրաբեռնված են: Փաստորեն, մաքսատան տեղափոխման որոշումը դրա վրա ունի որոշակի ազդեցություն, որովհետև այլ երկրներից մեքենա ձեռք բերելու նպատակով մարդիկ գալիս են Հայաստան, և հիմա կենտրոնը դարձել է Գյումրին»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ շրջում էր քաղաքի հիմնանորոգված փողոցներով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am