2020 թվականին Վրաստանը գազի 92,7 տոկոսը կստանա Ադրբեջանից եւ 6,6 տոկոսը՝ Ռուսաստանից

Armenpress 11:51, 27 Դեկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նատիա Տուռնավան հաստատել Է 2020 թվականի գազի հաշվեկշիռը: Փաստաթղթի համաձայն, Վրաստան գազի մատակարարումների կանխատեսվող ծավալը կկազմի 2,57 մլրդ խորանարդ մետր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:2,39 մլրդ խորանարդ մետրը կամ գազի պահանջվող ծավալի 92,7 տոկոսը Վրաստանը կստանա Ադրբեջանից, այդ թվում՝ 1,51 մլրդ խորանարդ մետրը՝ SOCAR-ից եւ 873,8 մլրդ խորանարդ մետրը՝ Շահ-Դենիզ հանքավայրից: Կանխատեսումների համաձայն, Ռուսաստանից մատակարարումները կկազմեն 169,9 մլն խորանարդ մետր գազ (6,6 տոկոս) այն դեպքում, երբ տեղական արդյունահանման կանխատեսվող ծավալը կկազմի 17,9 մլն խորանարդ մետր (0,7 տոկոս):Ընթացիկ 2019 թվականի գազի հաշվեկշռի համեմատությամբ Վրաստանում 2020 թվականին կանխատեսվում Է գազի մատակարարումների եւ սպառման կրճատում:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am