Դեկտեմբերի 27-ին սպասվող իրադարձությունները

Armenpress 09:29, 27 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝  դեկտեմբերի 27-ին,  ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հանդես կգա մամուլի ասուլիսով: Նա կամփոփի աշխատանքային տարին:

Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսով հանդես կգա նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի մասնագետները  կներկայացնեն գրիպի և սուր շնչառական վարակներով պայմանավորված առկա իրավիճակը:

Լրագրողների հետ կհանդիպի Հանրային խորհրդի նորանշանակ նախագահ Ստեփան Սաֆարյանը: Նա կներկայացնի Հանրային խորհրդի առաջիկա անելիքներն ու ծրագրերը:

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը  լրագրողների հետ հանդիպմանը իր դիտարկումները կներկայացնի արդյունաբերության զարգացման հեռանկարների մասին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am