Բրիտանացի դիվանագետներն ամբողջ աշխարհում կսկսեն օգտվել Էլեկտրամոբիլներից

Armenpress 11:50, 26 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի դիվանագետներն ամբողջ աշխարհում կտեղափոխվեն Էլեկտրական ավտոմոբիլներ հանուն շրջակա միջավայրի: Ինչպես դեկտեմբերի 26-ին տեղեկացրել են Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունում (ԱԳՆ), ավտոհավաքակազմի փոխարինումը կդառնա դիվանագիտական ծառայությունն աշխարհում ամենաԷկոլոգիականներից մեկը դարձնելու ծրագրի բաղկացուցիչ մասը, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

Ընդհանուր առմամբ Jaguar I-Pace Էլեկտրական քրոսովերներ կուղարկվեն ամբողջ աշխարհում Մեծ Բրիտանիայի 30 դիվանագիտական ներկայացուցչություններ՝ Մոնրեալից եւ Ռիո դե Ժանեյրոյից մինչեւ Եվրոպայի մայրաքաղաքներ, Աբու Դաբի եւ Սիդնեյ: Այն քաղաքների թվում, ուր մինչեւ 2020 թվականի ապրիլը կուղարկվեն դիվանագիտական Էլեկրտրակարերը եւ որտեղ կսարքավորվեն արագ լիցքավորման կետեր, նշված Է նաեւ Ռուսաստանի մայրաքաղաքը: Դեկտեմբերի 26-ին հրապարակված պլանների համաձայն՝ մինչեւ 2022 թվականն ԱԳՆ-ն մտադիր Է իր ավտոհավաքակազմում ունենալ 25 տոկոս ավտոմբիլներ՝ ածխաթթվական գազի զրոյական արտանետմամբ, իսկ մինչեւ 2030 թվականը դրանց քանակը հասցնել 100 տոկոսի:

Բացի դրանից, Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը մտադիր Է արեւային պանելներ տեղակայել իր դիվանագիտական ներկայացուցչությունների տանիքներին, ինչպես նաեւ լիովին հրաժարվել պլաստիկե բաժակների օգտագործումից:

«Ես ցանկանոում եմ, որ մենք դառնանք «ամենականաչ» դիվանագիտական ծառայությունն աշխարհում: Անցումը բենզինայինից լիովին Էլեկտրական ավտոմոբիլների մեզ կօգնի հասնել այդ նպատակին»,- ԱԳՆ-ի տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ բերված Է գերատեսչության ղեկավարի տեղակալ Սայմոն Մակդոնալդի խոսքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am