Երևանում անավարտ շինությունների հարակից մայթերը կվերականգնվեն և կվերադարձվեն  հետիոտնին  

Armenpress 21:58, 25 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Շինարարության թույլտվության ժամկետն ավարտված և անավարտ մնացած շինությունների կառուցապատողներն այսուհետ պարտավոր են վերականգնել ու պատշաճ տեսքի բերել մայթերը: Բացի այդ, շինհրապարակների հարակից ժամանակավոր անցուղիներն էլ ապահովված կլինեն թեքահարթակներով: Երևանի ավագանին այդ առնչությամբ սահմանել է նոր չափորոշիչներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Սույն նախագծով փոփոխություն կկատարվի նաև շինարարական աղբի հեռացման պահանջներում։ Մասնավորապես, կառուցապատողները մինչև շինարարական աղբի հեռացումը, որը պետք է կանոնավոր կերպով կազմակերպեն, պարտավոր են այն պահել շինարարական հրապարակում նախատեսված տարածքում՝ ծածկված անթափանց թաղանթներով կամ փակ տարաների մեջ, իսկ եթե շինարարական հրապարակ առկա չէ (օրինակ՝ բազմաբնակարան շենքում բնակարանի վերանորոգման ժամանակ), ապա մինչև հեռացումը շինարարական աղբը պետք է պահվի կառուցապատման տվյալ օբյեկտում»,- նշված է հաղորդագրության մեջ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am