Ռադիոհաճախականությունների օգտագործման մրցույթի արդյունքում բյուջե է վճարվել 2.5 մլրդ դրամ

Armenpress 15:13, 25 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության տրամադրելու համար մրցույթների արդյունքում 2019-ին պետբյուջե է վճարվել միանվագ 2.5 մլրդ դրամ:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

«Հեռահաղորդակցության ոլորտում տեղի են ունեցել ռադիոհաճախականությունների մրցույթներ, 2019-ին հանձնաժողովի կողմից կազմակերպված մրցույթների արդյունքում պետական բյուջե է վճարվել միանվագ տեսքով 2.5 մլրդ դրամ»,-ասաց Բաղրամյանը:

Մրցույթի արդյունքում տարեկան բյուջե կփոխանցվի նաև լրացուցիչ 840 մլն դրամ: Բաղրամյանը նկատեց՝ ռադիոհաճախականությունների օգտագործման վճարների մասով պետական բյուջեի մուտքերը կհասնեն շուրջ 7-8 մլրդ դրամի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am