Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Լավրովը բացահայտել է Վլադիմիր Պուտինի և Սի Ծինպինի բանակցությունների մանրամասները

Լավրովը բացահայտել է Վլադիմիր Պուտինի և Սի Ծինպինի բանակցությունների 
մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինպինը բանակցությունների ընթացքում քննարկել են գլոբալ անվտանգության վերաբերյալ Պեկինի նախաձեռնությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի XXXII վեհաժողովում:

«Նախագահ Սի Ծինպինի նախաձեռնությունը գլոբալ անվտանգության վերաբերյալ քննարկվել է Չինաստան մեր այցի ընթացքում ինչպես պատվիրակությունների, այնպես էլ առաջնորդների անհատական ​​հանդիպման ժամանակ»,-նշել է նա և հավելել, որ կարծում են՝ գլոբալ անվտանգության ապահովման գաղափարի գործնական առաջխաղացումը կարող է սկսվել եվրասիական անվտանգության հիմքերի ձևավորումից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am