Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը
15:17, 18 Մայիս 2024
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական Եկեղեցին մայիսի 19-ին կնշի Հոգեգալստյան (Պենտեկոստե) տոնը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածած հաղորդագրության մեջ։
Մայր Աթոռը հայտնում է, որ սա առաքյալների վրա Ս. Հոգու իջման հիշատակության Տոնն է, որ տեղի է ունեցել Ս. Հարության հիսուներորդ օրը: Այդ պատճառով էլ Հոգեգալուստը միշտ տոնում են Զատիկից հիսուն օր հետո: Սուրբ Հոգին Սուրբ Երրորդության երեք անձերից մեկն է, հավասար Հորը և Որդուն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում