Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Իսրայելի ռազմական գործողության հետևանքով մեկ օրում Գազայում 83 մարդ է զոհվել

Իսրայելի ռազմական գործողության հետևանքով մեկ օրում Գազայում 83 մարդ է 
զոհվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի հրետակոծությունների և ռմբակոծությունների հետևանքով Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 80 պաղեստինցի է զոհվել։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս տվյալները հրապարակել է Գազայի առողջապահության նախարարությունը։

«Վերջին 24 ժամվա ընթացքում զոհերի թիվը կազմել է 83»,- նշել են առողջապահության նախարարությունից։ Վերջին մեկ օրվա ընթացքում, ըստ գերատեսչության, վիրավորվել է Գազայում բնակվող ավելի քան 100 արաբ։

Նախարարության տվյալներով՝ հատվածում իսրայելական ռազմական գործողության սկզբից ի վեր զոհվել է 35 հազար 386 մարդ, վիրավորվել՝ 79 հազար 366 պաղեստինցի։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am