Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ

Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետութունում մայիսի 18-20-ին, 21-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ 18-ի գիշերը առանձին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։ Մայիսի 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքում մայիսի 18-ի գիշերը, 19-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։ 

Մայիսի 18-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am