Տնտեսություն

Եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշի աճ, ծախսերի նվազում, աշխատավարձերի աճի տեմպերի արագացում 2018-ին. ԿԲ կանխատեսում

1 րոպեի ընթերցում

Եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշի աճ, ծախսերի նվազում, աշխատավարձերի աճի տեմպերի արագացում 2018-ին. ԿԲ կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ 2018-ին նախորդ տարվա համեմատ եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշը կաճի 0.1, իսկ ծախսեր/ՀՆԱ ցուցանիշը կնվազի 2.1 տոկոսային կետով: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Կենտրոնական բանկի` փետրվարի 27-ին հրապարակած եռամսյակային Գնաճի հաշվետվությունը, ակնկալվում է, որ ընթացիկ տարվա պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը կնվազի 2.2 տոկոսային կետով` կազմելով 2.6 տոկոս: «Չնայած պակասուրդի կրճատմանը` 2018-ին հարկաբյուջետային քաղաքականությունը համախառն պահանջարկի վրա 2017-ի նկատմամբ կունենա 0.9 տոկոսային կեռ ընդլայնող ազդեցություն, որն ամբողջությամբ պայմանավորված է ծախսերի և զուտ վարկավորման ընդլայնող ազդեցությամբ, որոնք կդրսևորվեն տարվա առաջին երեք եռամսյակներում»,-ասված է հաշվետվության մեջ:

Համաձայն կանխատեսումների` 2018-ին կարագանա մասնավոր հատվածի անվանական աշխատավարձի աճի տեմպը և կկազմի շուրջ 6 տոկոս:

Տնտեսական աճի կանխատեսվող զարգացումների և կառավարության կողմից ներդրումային քաղաքականության խթանման պայմաններում ակնկալվում է, որ 2018-ին գործազրկության մակարդակը կկազմի 17 տոկոս, որն աստիճանաբար կնվազի տարեկան 0.3-0.5 տոկոսով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում