Տնտեսություն

Պետք է հանրությանը ներկայացնել առավելագույն հաշվետվողականություն. Կարեն Կարապետյան

1 րոպեի ընթերցում

Պետք է հանրությանը ներկայացնել առավելագույն հաշվետվողականություն. Կարեն Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Կարեն Կարապետյանը հանրապետական գործադիր մարմինների 2017 թվականի գործունեության հաշվետվության և 2018 թվականի աշխատանքների մասին հանձնարարական տվեց: «Ներկայումս մեր կողմից ուսումնասիրվում են հանրապետական գործադիր մարմինների 2017 թվականին կատարած աշխատանքները, գերակա խնդիրների և միջոցառումների ծրագրերի իրականացման արդյունքները, ինչպես նաև 2018 թվականի համար նախատեսված միջոցառումները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Հաշվի առնելով հանրության հետ հետադարձ կապի և հաշվետվողականության կարևորությունը՝ վարչապետը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և մարզպետներին հանձնարարեց 20-օրյա ժամկետում ըստ ոլորտի հանրությանը ներկայացնել 2017 թվականին նախաձեռնած բարեփոխումների, ներդրումային ծրագրերի, միջոցառումների և գերակա խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ, ինչպես նաև 2018 թվականի համար նախատեսված միջոցառումների ծրագրերը, կատարման հստակ ժամկետները և ակնկալվող արդյունքները։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում