Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Կոնգրեսականները կոչ են անում ԱՄՆ ֆինանսների նախարարին ՀՀ-ի հետ կրկնակի հարկման բացառման պայմանագրի շուրջ բանակցություններ սկսել

Կոնգրեսականները կոչ են անում ԱՄՆ ֆինանսների նախարարին ՀՀ-ի հետ կրկնակի 
հարկման բացառման պայմանագրի շուրջ բանակցություններ սկսել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսականներ Կալիֆորնիա նահանգը ներկայացնող հանրապետական Դեյվիդ Վալադոն և դեմոկրատ Բրեդ Շերմանը պատրաստվում են երկու կուսակցությունների ներկայացուցիչների ստորագրություններով նամակ հղել ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին՝ կոչ անելով վերաբանակցել Հայաստանի հետ կրկնակի հարկման մասին համաձայնագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կոնգրեսականները արդեն իսկ սկսել են շրջանառել նամակը և ստորագրություններ հավաքել Ներկայացուցիչների պալատի անդամներից:

ԱՄՆ կոնգրեսականները նշում են, որ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև գոյություն ունեցող համաձայնագիրը հնացած է և ճանաչվում է ԱՄՆ-ի կողմից, բայց ոչ Հայաստանի, քանի որ շուրջ չորս տասնամյակ առաջ այն ստորագրվել է ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև:

«Խորհրդային դարաշրջանի պայմանագիրը չի արտահայտում գլոբալացվող աշխարհի բարդությունը և ամերիկացի ու հայ ժողովուրդների միջև բարեկամությունը: Միջազգային հարկային համակարգերի բարդությունը չպետք է խանգարի հայկական և ամերիկյան ընկերություններին ներդրումներ կատարելու, բիզնես վարելու հարցում, իսկ կրկնակի հարկումն այդպիսի խանգարող հանգամանք է»,- նշել են կոնգրեսականները:

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրի և ներդրումների վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2015թ-ին, ինչը ճանապարհ է բացում կրկնակի հարկման վերացման մասին պայմանագրի ստորագրման համար: ԱՄՆ-ն նման պայմանագրեր ունի Մերձբալթյան երկրների, Մալթայի, Ճամայկայի, Սլովենիայի և այլ երկրների հետ: Հայաստանը նման պայմանագրեր ունի Ավստրիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Չինաստանի, Իտալիայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Միացյալ Թագավորության, Նիդերլանդների և այլ երկրների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am