Տնտեսություն

Երիտասարդ ընտանիքներին բնակարան ձեռքբերելու հարցում շարունակվում է պետական աջակցությունը

1 րոպեի ընթերցում

Երիտասարդ ընտանիքներին բնակարան ձեռքբերելու հարցում շարունակվում է պետական աջակցությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում տրամադրված վարկերի տոկոսագումարները համաֆինանսավորելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից կհատկացնի 40 մլն դրամ: Այդ մասին որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը:

«Ծրագրում կատարված մի շարք փոփոխությունների (բարձրացվել է երիտասարդ ընտանիքի տարիքային շեմը, ավելացվել է բնակարանների ձեռքբերման արժեքը, ավելացվել է վարկի առավելագույն չափը) արդյունքում կտրուկ աճել են տրամադրվելիք վարկերի վերաֆինանսավորման ծավալները, ինչպես նաև շահառուների քանակը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Թամազյանը՝ ավելացնելով, որ միջոցների հատկացումը պայմանավորված է վերը նշվածով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում