Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայաստանն ամենաշատ գազիֆիկացված երկրներից է. «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն

Հայաստանն ամենաշատ գազիֆիկացված երկրներից է. «Գազպրոմ Արմենիա»-ի 
գլխավոր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յուրաքանչյուր տարի 9-11 հազար նոր բաժանորդ է միանում Հայաստանի գազամատակարարման ցանցին: Դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը: Նրա խոսքով`Հայաստանն այն երկրներից է, որն ամենաշատ գազիֆիկացվածն է: «Ներկա պահին 96 տոկոս գազիֆիկացում ունենք: Հաջորդ տարի գազիֆիկացված բնակավայրերում նախատեսվում է ևս 9 հազար պոտենցիալ սպառողների միացում ցանցին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:

Հրանտ Թադևոսյանը դժվարացավ նշել, թե որ բնակավայրերն են ամենաքիչ գազիֆիկացվածը` նշելով, որ այդպիսինները կան ՀՀ բոլոր մարզերում: «Բոլոր մարզերում էլ ունենք գյուղեր, որոնք գտնվում են մագիստրալից հեռու»,-հավելեց «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրենը:

Ինչ վերաբերում է գազամատակարարման ցանցին նոր բնակավայրերի միացմանը, ապա, ըստ Թադևոսյանի, եթե դա տնտեսապես արդյունավետ չլինի ու բերի գազի սակագնի բարձրացման, նպատակահարմար չի լինի իրագործումը: «Այդ հարցերը քննարկվում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից, ու այն ներդրումները, որոնք չեն բերում գազի գնի լրացուցիչ ավելացման սպառողների համար, մենք դրանք կատարում ենք»,-ասաց Հրանտ Թադևոսյանը:

«Գազպրոմ Արմենիա»-ի 2018-2020 թթ. ներդրումային ծրագրով «նոր բաժանորդների միացում» ուղղությանը հատկացվելու է 965 միլիոն դրամ: Նախատեսվում է, որ 2018-ին ցանցին կմիանա 9 հազար պոտենցիալ բաժանորդ: Այս պահին փաստացի բաժանորդների (կենցաղային) թիվը կազմում է ավելի քան 685 հազար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am