Տնտեսություն

ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը նախատեսվում է ստորագրել այս տարի

1 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը նախատեսվում է ստորագրել այս տարի

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովն օգոստոսի 9-ին Մոսկվայում քննարկել է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի նախագծի շուրջ չկարգավորված 7 հարցեր:

«Մաքսային օրենսգրքի նախագծի պատրաստությունը շատ բարձր է: Բանակցային գործընթացը հասել է քննարկումների առանձին` հաշված հարցերի շուրջ տարաձայնությունների փուլի: Մինչ հանձնաժողովի այսօրվա նիստը նման չկարգավորված հարցերի թիվը կազմում էր յոթը: Այսօր Խորհրդի անդամները կապեր գտան դրանցից շատերի շուրջ: Սոչիում օգոստոսի 12-ին կայանալիք միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ կառավարությունների ղեկավարներին կզեկուցվի օրենսգրքի նախագծի պատրաստման ընթացքը: Ակնկալում ենք, որ վարչապետների դիտարկման արդյունքում նախագիծը կուղարկվի անդամ պետություններ` ներպետական համաձայնեցման»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով նախարար Մուկայ Կադիրկուլովը:

Նա հիշեցրել է, որ Միասնական մաքսային օրենսգրքի նախագիծը պետք է պատրաստ լինի մինչ այս տարվա հոկտեմբերի վերջը` այն 2016-ին ստորագրելու համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում