Քաղաքականություն

ԵԽԽՎ-ն ընդունել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հայտարարություն

2 րոպեի ընթերցում

ԵԽԽՎ-ն ընդունել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ընդունվել էԼեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալNo.603գրավոր հայտարարությունը։Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքը, հայտարարության մեջ, մասնավորապես,ասվածէ․«Համոզված լինելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, խորհրդարանական վեհաժողովը վերահաստատում է իր շարունակական աջակցությունըԵԱՀԿՄինսկի խմբի համանախագահների՝ որպես միջազգայնորեն համաձայնեցված միջնորդական ձևաչափի ջանքերին՝ գտնելու հակամարտության երկարատև և արդար կարգավորում։

Ուստի, մենք կոչ ենք անում հարգելԵԱՀԿՄինսկի խմբի համանախագահների շարունակական կոչերը՝ չխարխլել նրանց մանդատը և չբարդացնել ընթացող բանակցությունները։

Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին՝ ձեռնարկել վճռական քայլեր և ցուցաբերելանհրաժեշտքաղաքական կամք՝ հասնելու բանակցված կարգավորման, որը հիմնված է համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջարկների վրա, որոնք արտահայտված են 2009թ․-ից նախագահների մակարդակով արված 5 հայտարարություններում։

Մենք կիսում ենք հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ կապված մտահոգությունները, որոնք վերաբերում են հակամարտության գոտում լարվածության աճին, ծանր զինտեխնիկայի կիրառմանը, ինչպիսիք են ականանետերն ու հրթիռները: Դրանքանընդունելի են և լուրջ վտանգ են ներկայացնում քաղաքացիական բնակչության համար։ Մենք խորապես ցավում ենք զոհերի համար, որոնց թվում են նաև խաղաղ բնակիչները։

Հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծումը՝ Մինսկի Խմբի համանախագահների կողմից առաջարկվող վստահության ամրապնդմանն ուղղված այլ առաջարկների հետ միասին, ինչպես նաև 1994թ․-ի հրադադարի համաձայնագրի կոնսոլիդացիան կօգնեն նվազեցնել լարվածությունը և կստեղծեն խաղաղ բանակցությունների համար առավել բարենպաստ մթնոլորտ»։

Գրավոր հայտարարության տակ ստորագրել է ԵԽԽՎ 44 պատգամավոր։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում