Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ալբանիան հաղթեց Հայաստանին և նվաճեց Եվրո-2016-ի ուղեգիր

Ալբանիան հաղթեց Հայաստանին և նվաճեց Եվրո-2016-ի ուղեգիր

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին պարտությամբ ավարտեց Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլը: Ալբանիան կմասնակցի Եվրո-2016-ին. Հայաստան-Ալբանիա` 0-3:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային 8-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Կամո Հովհաննիսյանը, իսկ ահա 24-րդ րոպեին գրանցվեց ևս մեկ ինքնագոլ, այս անգամ «աչքի ընկավ» Ռոբերտ Արզումանյանը (սակայն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի տվյալներով` գոլի հեղինակ է դարձել Խիմշիտին): Հայաստանի հավաքականի անդամներն այդպես էլ չգտան իրենց խաղը: Թիմերը հանգստի գնացին 0-2 հաշվով` ի օգուտ ալբանացիների: Երկրորդ կեսում Հայաստանի հավաքականը չօգտագործեց իրեն ընձեռնված հնարավորությունները, և դրա փոխարեն Ալբանիայի հավաքականը խփեց նաև 3-րդ գնդակը: Գոլի հեղինակ դարձավ Արմանդո Սադիկուն:

Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլում անցկացրած 8 խաղերից հետո Հայաստանի հավաքականն ունի միայն 2 միավոր: Հայաստանի ընտրանու հետ նույն խմբում ընդգրկված չորս թիմերից Եվրո-2016-ին կմասնակցեն Պորտուգալիայի և Ալբանիայի թիմերը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]