Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

«Արմենպրես»-ը մանրամասներ է պարզել ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նիստից

«Արմենպրես»-ը մանրամասներ է պարզել ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նիստից

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տնօրենների խորհրդի` Մոսկվայում կայացած նիստում քննարկվել են միայն ընկերության կառավարմանն ու ներդրումներին վերաբերող հարցեր, ընտրվել են խորհրդի նախագահ ու տեղակալներ, իսկ էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությանը և Հայաստանում բողոքի ցույցերին անդրադարձ չի կատարվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀԷՑ-ի մամուլի խոսնակ Նատալիա Սարջանյանը` նշելով, որ տնօրենների խորհուրդը հաճախակի է անցկացնում նիստեր և քննարկում ծրագրային հարցերը: «Նիստը արտահերթ չէ, տնօրենների խորհուրդը պարբերաբար է նիստեր անցկացնում»,- վստահեցրեց Սարջանյանը:

Նրա տրամադրած տեղեկատվության համաձայն` նիստի օրակարգում եղել է հինգ հարց. բացի տնօրենների խորհրդի նախագահի, նախագահի տե­ղա­կալի և քարտուղարի ընտրությունից, լսել են նաև 2015թ. 1-ին եռամսյակի բիզ­նես-պլանի կատարման և ներդրումային ծրագրի կատարման հաշվետվությունները: Իսկ այն հանգամանքը, որ նիստերն անցկացվում են Մոսկվայում, պահմանավորված է նրանով, որ տնօրենների խորհրդի հինգ անդամներն էլ բնակվում են ՌԴ-ում:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում վերընտրվել է Դմիտրի Վոլկովը, նախագահի տեղակալի պաշտոնում` Դմիտրի Պալունին, իսկ տնօրենների խորհրդի անդամներն են Անտոն Բադենկովը, Վլադիմիր Ալգանովը և Ալեքսանդր Պախոմովը:

«Արմենպրես»-ը ՀԷՑ-ի մամուլի խոսնակից փորձեց ճշտել նաև, թե այս օրերին, երբ ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը գտնվել է Մոսկվայում, նրան տրամադրվե՞լ է տեղեկատվություն Հայաստանում տիրող իրավիճակի մասին: «ՀԷՑ-ի տնօրենը տեղյակ է այդ ամենից»,- ասաց Սարջանյանը: Իսկ այն հարցին, թե վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանի ողջ տարածքում անցկացվող բողոքի ցույցերն ու Բաղրամյան պողոտայի նստացույցը ազդեցություն ունեցե՞լ են ընկերության դիրքորոշման վրա, ՀԷՑ-ի մամոիլի խոսնակն ասաց, որ ընկերությունը վաղուց է հայտնել իր դրքորոշումը և այն անփոփոխ է:

Հունիսի 19-ից Երևանում և Հայաստանի մյուս քաղաքներում մեկնարկել են բողոքի ցույցերը` ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: Ակցիայի մասնակիցները հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում նստացույց են սկսել` պահանջելով կասեցնել էլեկտրաէներգիայի թանկացումը: Ոստիկանությունը ջրցան մեքենաների կիրառմամբ հունիսի 23-ի առավոտյան ցրել է ակցիան: Արդյունքում 237 մարդ բերման են ենթարկվել, 25-ը դիմել են բժիշկների օգնությանը: Հունիսի 23-իերեկոյան կրկին հավաք է անցկացվել Ազատության հրապարակում՝ վերածվելով երթի կրկին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ էլ մինչև այժմ այն շարունակվում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am