Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայ գործարարները մտահոգ են էլեկտրաէներգիայի թանկացմամբ եւ լուծումներ են առաջադրում

Հայ գործարարները մտահոգ են էլեկտրաէներգիայի թանկացմամբ եւ լուծումներ են 
առաջադրում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման սպասումները տագնապ են առաջացրել երկրի գործարար շրջանակներում: Այս մասին նշվում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարաների (գործատուների) միության` «Արմենպրես»-ին տրամադրված հայտարարության մեջ, որում միությունը կոչ է անում ՀՀ կառավարությանը համակողմանի վերլուծել ոլորտում ստեղծված իրավիճակը` չբացառելով միջազգային անկախ աուդիտորական ընկերության ներգրավումը:

Միությունը կոչ է անում չհարմարվել  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնտեսական անթույլատրելի վարքագծի հետ և չկոմպենսացնել նրա ֆինանսական «կորուստները» սեփական բնակչության և սեփական արտադրողի հաշվին: «Այսօր, սակայն. իրավիճակը էապես բարդանում է ներքին սպառման և արտահանման ծավալների (հետևաբար ազգաբնակչության եկամուտների) կտրուկ  նվազմամբ: Այս պայմաններում պետք է հասկանալ, թե ունենալով էլեկտրաէներգիայի ամենաբարձր սակագինը Եվրասիական միության անդամ երկրներում, ինչի հաշվին ենք բարձրացնելու մեր առանց այդ էլ անբավարար մրցունակությունը այդ նույն շուկայում: Մեկ անգամ  ևս պնդում ենք, որ քանի դեռ ոլորտի համար պատասխանատու պետական կառույցների կողմից չի գիտակցվել երկրի էներգահամակարգի կառավարման լրջագույն փոփոխությունների անհրաժեշտությունը, չի հստակեցվել «Հայաստանի էլեկտրական բաշխիչ ցանցեր» ընկերության հետ տնտեսաիրավական հարաբերությունների դաշտը,ինքնարժեքի առանձին հոդվածների մասով չեն կիրառվել որոշակի նորմատիվային սահմանափակումներ, իրավիճակի հետագա վատթարացումը ոլորտում լինելու է անխուսափելի:

Գիտակցելով հարցի թե տնտեսական և թե սոցիալական լրջագույն հետևանքները` Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը կոչ է անում կառավարությանը համակողմանի վերլուծել ոլորտում ստեղծված իրավիճակը, չբացառելով այս աշխատանքներում միջազգային անկախ աուդիտորական ընկերության ներգրավումը: Իր կողմից Հայաստանի արդյունաբերողների և գործարարների(գործատուների) միությանը պատրաստ է կառավարությանը ցույց տալ հնարավոր աջակցություն»,-նշված է միության հայտարարության մեջ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]