Քաղաքականություն

Արցախի ժողովուրդն ապացուցեց իր ճակատագիրը տնօրինելու վճռականությունը. ՀՀ ԱԳ նախարար

1 րոպեի ընթերցում

Արցախի ժողովուրդն ապացուցեց իր ճակատագիրը տնօրինելու վճռականությունը. ՀՀ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում մայիսի 3-ին կայացած ազատ և մրցակցային խորհրդարանական ընտրությունների միջոցով Արցախի ժողովուրդը հերթական անգամ ապացուցեց ժողովրդավարական ճանապարհով իր ճակատագիրը տնօրինելու վճռականությունը: Այս մասին նշել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության՝ ի՞նչ կասեք երեկ Արցախում կայացած հերթական խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ հարցին:

«Ողջունելի է ընտրություններին մի քանի տասնյակ միջազգային դիտորդների ներկայությունը, որոնց գնահատմամբ՝ ընտրություններն անցել են կազմակերպված, թափանցիկ, միջազգային չափանիշներին համապատասխան»,-նշել է ՀՀ ԱԳ նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում