Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բելգիայի արտգործնախարարը բացառում է ԼՂ հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհը

Բելգիայի արտգործնախարարը բացառում է ԼՂ հակամարտության կարգավորման 
ռազմական ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծմանն աջակցելու առաքելությունը դրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վրա, և հակամարտությունը պետք է կարգավորովի միայն քաղաքական ճանապարհով, խաղաղ բանակցությունների միջոցով:

Այս մասին «Արմենպրես»-ի և News.am-ի թղթակիցների հետ զրույցում ասաց Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հանգուցալուծմանն աջակցելու առքելությունը դրված է Մինսկի խմբի վրա, և հակամարտության ռազմական լուծումը բացառված է. Հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում միայն քաղաքական բանակցությունների ձևաչափով»,- ընդգծեց Ռեյնդերսը:

Նա ընդգծեց, որ այս պահին դրված են առաջարկություններ՝ սահմանի կամ շփման գծի երկայնքով տեղի ունեցող միջադեպերին վերջ տալու համար: Բելգիայի արտգործնախարարի խոսքով՝ հակամարտությունը պետք է ստանա այնպիսի հանգուցալուծում, որն ընդունելի կլինի բնակչության համար: Նա նաև ընդգծեց, որ որպես Եվրոպայի խորհրդի նախարարների կողմիտեի նախագահ իր նպատակն է բոլորի ուշադրությունը կենտրոնացնել Մինսկի խմբի դերի վրա, և բանակցությունների միջավայր ստեղծել նաև ԵԽԽՎ հայաստանյան և ադրբեջանական պատվիրակությունների համար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]