Մշակույթ

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ներկայացվում է Լևոն Թութունջյանի «Դեղին դիմակ» ստեղծագործությունը

2 րոպեի ընթերցում

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ներկայացվում է Լևոն Թութունջյանի «Դեղին դիմակ» ստեղծագործությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում անցկացվում է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված «Ծաղկած ծիրանի» խորագրով ցուցահանդես, որի ընթացքում հանրությունը բացառիկ ստեղծագործություններ դիտելու հնարավորություն ունի: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին թանգարան-ինստիտուտից, ցուցահանդեսը կտևի ապրիլի 10-ից մայիսի 10-ը: Մշակութային օջախի ցուցասրահում առաջին անգամ ներկայացվում է Լևոն Թութունջյանի 1930-ին ստեղծված, Հայոց ցեղասպանությանը նվիրված «Դեղին դիմակ» հանրաճանաչ ստեղծագործությունը: Ցուցադրված են նաև հանրահայտ նկարիչների բացառիկ գործեր:

Ցուցահանդեսը նախաձեռնել են Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, ՀՀ մշակույթի նախարարությունը և «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում պարբերաբար կազմակերպվում են տարատեսակ մշակութային միջոցառումներ: Թանգարան-ինստիտուտը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով. ունի համերգասրահ, մշտական ցուցադրություն և ժամանակավոր ցուցահանդեսների հնարավորություն: Կառույցում կգործեն գիտահետազոտական կենտրոնը, երաժշտական ստուդիան, գրադարանը, հրատարակչությունը: Թանգարան-ինստիտուտը կնպաստի կոմիտասագիտության զարգացմանը, մեծ երաժշտի ստեղծագործական ժառանգության հետազոտմանը և հանրահռչակմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում