Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Վարդան Զիլֆուղարյանի կյանքը փրկելու համար անհրաժեշտ է ավելի քան 80 հազար ԱՄՆ դոլար

Վարդան Զիլֆուղարյանի կյանքը փրկելու համար անհրաժեշտ է ավելի քան 80 
հազար ԱՄՆ դոլար

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոօպերատոր Վարդան Զիլֆուղարյանի կյանքը փրկելու համար անհրաժեշտ է ավելի քան 80 հազար ԱՄՆ դոլար: «Վարդանի մոտ առողջության հետ կապված խնդիրները առաջացել էին դեռևս անցած տարվա նոյեմբերին: Ռուսաստանում բժիշկները չկարողացան ախտորոշել նրա հիվանդությունը, և նա մեկնեց Գերմանիա, որտեղ նրա մոտ ախտորոշեցին սուր լեյկոզ: Մեզ հաջողվել է հարազատների և սոցիալական ցանցերի միջոցով հավաքել մոտ 20.000 ԱՄՆ դոլար գումար, սակայն անհրաժեշտ է ավելի քան 80.000 ԱՄՆ դոլար` Սանկտ Պետերբուրգում քիմիաթերապիայի երկրորդ փուլի անցկացման (քիմիաթերապիայի առաջին փուլը նա անցել է Գերմանիայում) և ողնուղեղի փոխպատվաստման վիրահատության համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի հայտնի կինոգործիչների նախաձեռնությամբ կազմակերպած Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ նշեց  Վարդան Զիլֆուղարյանի քույրը` Աննա Զիլֆուղարյանը, և հավելեց, որ նա է լինելու Վարդանի դոնորը փոխպատվաստման ժամանակ:

Հայաստանից տեսակամուրջին մասնակցում էին «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Մարինա Ալեսը, Հ2 հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների գծով նախկին փոխտնօրեն Արամ Սաֆարյանը, «Արմինֆո» լրատվական գործակալության խմբագիր Տաթև Շահունյանը:

«Հայկական երկրորդ հեռուստաալիք» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների գծով նախկին փոխտնօրեն, քաղաքական մեկնաբան Արամ Սաֆարյանն ընդգծեց, որ Վարդան Զիլֆուղարյանը բացառիկ տաղանդի տեր անձնավորություն է: «Ես նրան աշխատանքի եմ ընդունել, երբ նա դեռ 17 տարեկան էր: Երկու տարի անց` նա Արցախում մասնակցել էր մի ֆիլմի նկարահանումներին, որից հետո նրան հրավիրեցին աշխատելու «Մոսֆիլմ»: Այդ տիպի անձնավորությունները պետք է ապրեն հնարավորինս երկար»,- շեշտեց Սաֆարյանը:

Ռուսաստանից տեսակամուրջին մասնակցում էին հայտնի հաղորդավար Ալեքսանդր Գորդոնը, դերասաններ Գուրամ Բաբլիշվիլին, Վլադիմիր Յագլիչը, կինոօպերատոր Յուրի Կոկոշկինը և ռեժիսոր Թիմուր Ալպատովը:

«Ես իմ կյանքում երբեք չեմ խնդրել օգնելու համար, սակայն հիմա ես անձամբ խնդրում եմ, որպեսզի օգնեն Վարդանին կյանքի այս ծանր պահին»,- նշեց հաղորդավար Ալեքսանդր Գորդոնը:

Վարդան Զիլֆուղարյանին օգնելու համար ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են ուղարկել SMS 7000 կարճ համարին Help բառով եւ հանգանակել 500 դրամ:

ՀՀ տարածքում փոխանցումների համար բացվել են հետևյալ հաշվեհամարները.

Բանկի անվանումը` «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ

Անուն, ազգանուն` Ռուզաննա Պերճյան

Ընթացիկ հաշիվ`

220009204516001 USD

220009208897000 AMD

Քարտային հաշիվ`

220004372052000 AMD:

ԱՄՆ դոլարով  փոխանցումների համար`

Correspondent bank: DEAUTSCHE BANK TRUST COMPANY AMERICAS

SWIFT: BKTRUS33

Beneficiary bank:

ACBA-CREDIT AGRICOLE BANK

SWIFT: AGCAAM22

correspondent account n. 04422200 (DO NOT use as beneficiary account number)

Beneficiary name: Ruzanna Pertshyan

Beneficiiary account number: 220009204516001:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am