Տնտեսություն

Հայաստանի բանկերում ավանդների 72.6 տոկոսը արտարժույթով է

1 րոպեի ընթերցում

Հայաստանի բանկերում ավանդների 72.6 տոկոսը արտարժույթով է

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան բանկերում իրավաբանական և ֆիզիկական անձանց ավանդները 2014 թվական վերջին կազմել են 1 տրլն 604 մլրդ դրամ: Դրա 29.5 տոկոսը կազմել են ցպահանջ, իսկ 70.5 տոկոսը` ժամկետային ավանդները: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կենտրոնական բանկ, իրավաբանական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդները 2014 թվականի վերջին եռամսյակի ընթացքում ավելացել են 5 տոկոսով և կազմել 560.5 մլրդ դրամ, իսկ ֆիզիկական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդները ավելացել են 6.1 տոկոսով և կազմել 1 տրլն 43.7 մլրդ դրամ:

Ըստ արժութային կառուցվածքի` դրամային ավանդները նվազել են 7.5 տոկոսով, իսկ արտարժութային ավանդներն ավելացել են 11.7 տոկոսով: Արդյունքում` արտարժութային ավանդների տեսակարար կշիռը ընդհանուր ավանդներում աճել է 3.9 տոկոսային կետով` եռամսյակի վերջին կազմելով 72.6 տոկոս: Ընդհանուր պարտավորությունների կառուցվածքում համեմատաբար բարձր` 4.5 տոկոսային կետով ավելացել է բանկերի (ներառյալ` ԿԲ) նկատմամբ պարտավորությունների կշիռը և 4.1 տոկոսային կետով նվազել ֆիզիկական անձանց ավանդների տեսակարար կշիռը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում