Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Բեմում Լեոնտևն էր, ունկնդիրը` հայ կանայք, հրավիրողը` Առաջին տիկինը

Բեմում Լեոնտևն էր, ունկնդիրը` հայ կանայք, հրավիրողը` Առաջին տիկինը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը մարտի 8-ի առթիվ յուրահատուկ և ինքնատիպ անանկալ մատուցեց իգական սեռի ներկայացուցիչներին: Առաջին տիկնոջ հրավերով հայ կանայք և աղջիկները մարտի 7-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցեցին ռուսական էստրադայի աստղ Վալերի Լեոնտևի համերգին:

Երգիչը մշտապես առանձնացել է իր յուրօրինակ շոու ծրագրերով՝ հետաքրքրիր համարներ, պարերի, զգեստների և գույների հրավառություն: Հայաստանյան ելույթը բացառություն չէր:«Մենք վերջապես հանդիպեցինք այս հիասքանչ քաղաքում: Պետք է ասել, որ իմ բախտը բերել է: Իրինա Ալեգրովայի բախտը չի բերել, նա հյուրանոցում է, հիվանդ է, ջերմություն ունի: Երբ երեկ ինձ զանգահարեց և խնդրեց օգնել իրեն, ես ամեն ինչ թողեցի և հայտնվեցի այս քաղաքում, որտեղ շատ երկար ժամանակ չեմ եղել: Ես հրաշալի հնարավորություն ունեմ շնորհավորել ձեզ բոլորիդ մարտի 8-ի կապակցությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երեկոյի մեկնարկին նշեց Վալերի Լեոնտևը՝ կանանց մաղթելով սեր, առողջություն և երջանիկ օրեր, իսկ տոնական երեկոյի համար՝ բարձր տրամադրություն: 

Ռուսական էստրադայի մեգաաստղը օպերային թատրոնի բեմից կատարեց իր հայտնի և սիրված ստեղծագործությունները: Նա ներկայացրեց նաև իր վերջին ձայնասկավառակի գործերից՝ հույս հայտնելով, որ այդ ձայնասկավառակը վերջինը չի լինի: Լեոնտևի հետ նույն բեմում հանդես եկավ «Վտանգավոր կապեր» բալետը, որի անդամները Լեոնտևի յուրաքանչյուր երգ վերածում էին փոքրիկ ներկայացման: 

Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը համերգին հրավիրել էր մշակույթի, կրթության, գիտության և մի շարք այլ բնագավառներում, ինչպես նաև մեր պետության հասարակական-քաղաքական կյանքում իրենց կարևոր դերակատարությունն ունեցող բազմաթիվ կանանց:«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ կանանց տոնի՝ Մարտի 8-ի կապակցությամբ, որը նաև գարնան՝ բնության զարթոնքի և ծաղկման խորհուրդն ունի: Մաղթում եմ Ձեզ անսահման սեր, անձնական երջանկություն, ամուր հենարան կյանքում և նորանոր հաջողություններ ի բարօրություն մեր ընտանիքների և ի շահ Հայոց աշխարհի: Թող միշտ Ձեր օջախներում և սրտերում գերիշխեն սերը, ուրախությունը և գարնանային բարձր տրամադրությունը»,-իր հրավերում նշել էր առաջին տիկինը: 

Երեկոյի մասնակիցներն իրենց գոհունակությունը հայտնեցին՝ նշելով, որ Լեոնտևի համերգն իսկապես յուրահատուկ անակնկալ էր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am