Մշակույթ

Տեղի ունեցավ նորզելանդացի գրողի` Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքի շնորհանդեսը

2 րոպեի ընթերցում

Տեղի ունեցավ նորզելանդացի գրողի` Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի ունեցավ նորզելանդացի գրող Լեն Ուիքսի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ծագումը: Բացահայտում» վեպի շնորհանդեսը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված գիրքը հարգում է նաեւ Ավստրալիայից եւ Նոր Զելանդիայից ժամանած զինվորների հիշատակը, ովքեր 1915թ. ապրիլի 25-ին վայրէջք կատարեցին Գալիպոլիում` պայքարելու Ցեղասպանության համար պատասխանատու օսմանյան թուրքերի դեմ:

«Այս գրքի ստեղծմանը ինձ ոգեշնչել է իմ հայ կինը և Հայաստան այցելությունը: Սա ուղղակի վեպ է, սակայն, ինչպես գիտեք, բառերը ավելի զորեղ են, քան զենքը՝ երկրներ են փլուզվել մտքերից: Սակայն այս վեպը ստեղծված է հակառակ նպատակով ՝ խաղաղություն բերելու Հայաստանին և իր հարևաններին: Քանի որ գիրքը գրված է արևմուտքի ներկայացուցչի կողմից՝ այն նախատեսված է հենց արևմտյան երկրների ընթերցողների սրտերը բացելու համար», - գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց Լեն Ուիքսը:

Մասնագիտությամբ օդային վերահսկիչի երեք հատվածից բաղկացած գիրքը տպագրվել է անգլերեն և վաճառվելու է տպագիր և թվային տարբերակներով: Սակայն գրքի հայերեն օրինակի թվային տարբերակը ազատ հասանելի է հայ ընթերցողներին:

«Ծագումը: Բացահայտում» վեպի պատմությունը սկսվում է 1930թ., խորհրդային ժամանակաշրջանում` Հայաստանի Արենի գյուղում կյանքի մարտահրավերների ուսումնասիրությունից: Գյուղացիներից մեկը չէր գիտակցում, որ մեծ նշանակություն ունեցող գաղտնիքի կրող է հանդիսանում: 1937թ. կայացված մի որոշում փոխում է այն անցյալը, որ մենք գիտենք այսօր․սա այլընտրանքային պատմություն է: Երբ 1941թ․Ճապոնիան Առանցքի երկրների իր դաշնակիցների հետ որոշում է հարձակվել Խորհրդային Միության վրա, դա հանգեցնում է կոմունիստական​​պետության անկմանը: Միացյալ Նահանգները չի ներքաշվում պատերազմի մեջ, ինչպես իրականում տեղի է ունեցել, իսկ Առանցքի երկրներն իրենց ազդեցությունը տարածում են ողջ Հյուսիսային Աֆրիկայի, Եվրոպայի և Ասիայի վրա:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում