Քաղաքականություն

ՕԵԿ-ը կողմ է դիվերսիֆիկացված տնտեսությանը. Մհեր Շահգելդյան

2 րոպեի ընթերցում

ՕԵԿ-ը կողմ է դիվերսիֆիկացված տնտեսությանը. Մհեր Շահգելդյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օրինաց երկիր» կուսակցությունը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը համարում է անվտանգության և տնտեսական դիվերսիֆիկացիայի երաշխիք: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը, ում համոզմամբ` հոկտեմբերի 10-ին Հայաստանը կստորագրի Եվրասիական տնտեսական միության անդամակցության պայմանագիրը: «Ենթադրում եմ, որ ամսի 10-ին ստորագրություն կլինի: Եվրասիական միությանն Հայաստանի անդամակցելը լուծում է մեր ազգային և տնտեսական անտանգության հարցերը: Մենք բազմիցս ենք ասել, որ ուզում ենք տեսնել դիվերսիֆիկացված տնտեսություն, և, կարծում եմ, այս առումով որոշակի տեղաշարժ կա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:

Պատասխանելով այն հարցին, թե «Օրինաց երկիր» կուսակցությունը մշտապես հանդես է եկել եվրոպամետ հայացքներով, հիմա ինչպես է վերաբերվում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը՝ Մհեր Շահգելդյանը նշեց, որ ՕԵԿ-ը եվրոպամետ կուսակցություն չէ: «Կուսակցությունը մշտապես եղել է հայամետ: Մենք ո’չ եվրոպամետ ենք, ո’չ ռուսամետ: Մենք նայում ենք, թե որ հարցերն են բխում Հայաստանի երկարաժամկետ շահերից: Դա է մեզ համար կարևոր»,- ասաց նա:

Հոկտեմբերի 10-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում նախատեսվումէ ԵՏՄ- անդամ պետությունների նախագահների հանդիպումը, որին կմասնակցի նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում