Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Էյր Արմենիա» ավիաընկերությունը հերքում է հնարավոր սնանկության մասին լուրերը

«Էյր Արմենիա» ավիաընկերությունը հերքում է հնարավոր սնանկության մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էյր Արմենիա» ավիաընկերությունը հերքում է տեղեկատվությունն այն մասին, որ ավիաընկերությունն առաջիկայում հնարավոր է սնանկ հայտարարվի:  Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ավիաընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Սիրական Համբարձումյանը:

«Ավիաընկերության մոտալուտ սնանկության վերաբերյալ  1.am-ի կողմից տարածած լուրերի  հետ կապված, «Էյր Արմենիան» տեղեկացնում է բոլորին, որ նման բան չկա: Ընկերությունը լավ ժամանակներ չի ապրում, բոլոր հակառակորդները առիթը բաց չեն թողնում թե՛ տեղական, թե՛ օտարերկրյա լրատվամիջոցների օգնությամբ ընկերությանը վարկաբեկող բացասական լուրեր տարածել: Մենք երբեք չենք ունեցել Դուբայից գնված և ոչ մի օդանավ: Ընկերության պարկը համալրած օդանավերը վարձակալված են համապատասխան պայմանագրերով` հոլանդացիներից: Պայմանագրերի շրջանակներում իրականացվում է նրանց տեխնիկական սպասարկումը արտերկրում: Ցավոք, օդանավերից մեկի սպասարկումը պլանավորված չէր ընկերության կողմից: Օդանավերի սակավությունն էլ բերել է չվացուցակի որոշակի փոփոխությունների»,- ասվում է ավիաընկերության ուղարկած հաղորդագրությունում:

Նշվում է նաև, որ աշխատակիցներից և ոչ մեկին ազատման դիմում ներկայացնելու խնդրանք չի ներկայացվել, և բոլոր աշխատակիցները շարունակում են աշխատել ընկերությունում:

«Մեզ զարմացնում և մտահոգում է լրատվամիջոցներով տարածվող ապատեղեկատվությունը: Յուրաքանչյուր նմանատիպ հայտարարություն առաջին հերթին վնասում է հայկական փոխադրող, «Հայոց Երկինք» ունենալու հայրենասիրական գաղափարներին և նոր «Էյր Արմենիա» ընկերությանը»,- նշում է ավիաըկերությունը:

«Առաջին լրատվական»-նը հոկտեմբերի 2-ին, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր , որ «Էյր Արմենիա» ավիաընկերությունը լուրջ խնդիրներ ունի և առաջիկայում, հավանաբար, սնանկ կհայտարարվի: «Ավիաընկերությունը խոշոր պարտքեր ունի «Զվարթնոց» օդանավակայանին: Բացի այդ՝ դեռ չի վճարել նաև Դուբայից ձեռք բերած 2 օդանավի ամբողջական գումարը և դեռ 5 միլիոն դոլարի չափ պարտք ունի: Մեզ հասած տեղեկություններով՝ ավիաընկերությունն արդեն իսկ կանչել է իր աշխատողներին և խնդրել ազատման դիմումներ գրել, քանի որ այլևս չի կարող վճարել նրանց աշխատավարձը»,- հայտնել էր կայքը:

Իսկ «Զվարթնոց» օդանավակայանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գևորգ Աբրահամյանը «Առաջին լրատվական»-ին հայտնել էր, որ «բոլոր ավիաընկերություններն էլ պարբերաբար գումարային պարտավորություններ ունենում են, բայց ես չեմ կարող ասել՝ այս պահին «Էյր Արմենիան»  պարտք ունի՞, թե՞ ոչ, և եթե ունի, ապա որքան է: Լավ կլինի իրենցից ճշտեք գումարային հարցերը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]