Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՅԴ-ն չի ցանկանում խոչընդոտել հանրահավաքի ընթացքը

ՀՅԴ-ն չի ցանկանում խոչընդոտել հանրահավաքի ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա հանրահավաքի ընթացքում չէր կարող շրջանցվել սահմանադրական բարեփոխումների հարցը, որն այս պահին ամենակարևոր հարցերից մեկն է, ուստի ՀՅԴ-ն որոշեց չմասնակցել հանրահավաքին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Մենք կողմ ենք եղել հանրահավաք անցկացնելուն, սակայն այն ժամանակ սահմանադրական բարեփոխումների հետ կապված հարցը չկար: Այս հարցում մեր տեսակետներն էականորեն տարբերվում են, ուստի մենք որոշեցինք չմասնակցել, որպեսզի չխոչընդոտենք հանրահավաքի ընթացքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ռուստամյանը:

Նա նշեց, որ հանրահավաքի ընթացքում քառյակի իրենց գործընկերները քառյակի անունից կամփոփեն 12 կետերի կատարման արդյունքները: «Սա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք քառյակի հետ համագործակցությունից: Հանրահավաքի ընթացքում կբարձրաձայնվի նաև բազմաթիվ խնդիրների մասին, որոնց շուրջ քառյակի ուժերը համաձայնության են եկել: Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնք կարող ենք քառյակի ուժերով լուծել: Սահմանադրական բարեփոխումների հարցում մենք ունենք տարաձայնություններ, սակայն շատ այլ հարցերի շուրջ մենք կարող ենք շարունակել արդյունավետ համագործակցությունը»,- ասաց Ռուստամյանը:

Հարցին, թե ՀՅԴ-ն պատրաստվու՞մ է առաջիկայում կոալիցիայի մաս կազմել, Ռուստամյանը հիշեցրեց, որ իրենք իշխանություններին 7 կետերից բաղկացած առաջարկ են ներկայացրել, որոնք չկատարելու դեպքում իրենք երբեք կոալիցիայի մաս չեն կազմելու: Նա ընդգծեց, որ իրենց առաջարկած 7 կետերից մեկն էլ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելն է, որն իրենց համար շատ կարևոր հարց է:

Քառյակի երեք քաղաքական ուժեր՝ ԲՀԿ-ն, «Ժառանգություն»-ը և ՀԱԿ-ը հոկտեմբերի 10-ին ժամը 18:00-ին համատեղ հանրահավաք կանցկացնեն: Քառյակի անդամ մյուս քաղաքական ուժը՝ ՀՅԴ-ն հանրահավաքին չի մասնակցի՝ կապված սահմանադրական բարեփոխումների հարցում առկա տարաձայնությունների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]