1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ադրբեջանը ռացիոնալ է գնահատում պատերազմը վերսկսելու թանկ գինը. քաղաքագետ

Ադրբեջանը ռացիոնալ է գնահատում պատերազմը վերսկսելու թանկ գինը. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը Սարգսյան-Ալիև հաճախակիացող հանդիպումների արդյունքում ԼՂ բանակցային գործընթացում շրջադարձեր չի ակնկալում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց քաղաքագետը` պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին: Նրա խոսքով` վերջին շրջանի աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին ակնհայտ է, որ Մինսկի խմբի ֆորմատը պահպանում է իր գործունեությունը, չի կորցնում ակտուալությունը` պահպանելու խաղաղություն շփման գծում: «Հայ-ադրբեջանական շփման գծում խաղաղության ապահովումն այն բացառիկ թեմաներից է, որի շուրջ կա համաձայնություն Մինսկի խմբի բոլոր համանախագահ երկրների միջև»,-ասաց Սերգեյ Մինասյանը:

Սերգեյ Մինասյանն այդ համատեքստում կարևորեց հայկական զսպման քաղաքականոթյան աջակցությունը միջազգային հանրության կողմից, որը տեսանելի էր Սոչիի և Ուելսի հանդիպումների ժամանակ, երբ գերտերությունները փորձեցին իրենց հայտարարություններով զսպել ԼՂ հակամարտությունը ցանկացած ռազմական գործողություններով լուծելու ցանկությունը:

Քաղաքագետի կարծիքով` պատերազմի սկսման հավանականությունը շատ փոքր է, քանի որ կողմերը, հատկապես, Ադրբեջանը, գիտեն, որ հարձակվող կողմի համար այն շատ թանկ գին կունենա: «Պատերազմ չի սպասվում, առավել ևս այն իրադարձություններից հետո, որ տեղի ունեցան օգոստոսի սկզբին: Պատերազմի գինը շատ թանկ կարժենա այն կողմի համար, որը նախահարձակ կլինի, առավել ևս այն իրավիճակում, որ այդ կողմը` Ադրբեջանն իր զինվորների պատրաստվածությամբ, տարածքի պայմաններով ու տեխնիկայի մակարդակով ոչ մի առավելություն չունի հայկական կողմերի համեմատ, այլ հակառակը: Տարբեր հաշվարկներով, երբ 5-7 անգամ ավելի կորուստներ է տվել, դժվար է պատկերացնել, թե ինչ տեսլականով կարող է նորից վերսկսել ռազմական գործողությունները: Բայց դա չի նշանակում, թե մենք պետք է այնպիսի իրավիճակ ստեղծենք, որ նա պատերազմ սկսի»,-նշեց Սերգեյ Մինասյանը` հավելելով, որ օգոստոսյան դեպքերը հստակ ցույց տվեցին, որ եթե մի դրական բան կարելի է ասել Ադրբեջանի իշխանությունների մասին, դա այն է, որ ռացիանալ պատկերացնում են սպառնալիքները և գնահատում պատերազմի գինը: «Միևնույն ժամանակ պետք է նշել, որ նույն Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունն է մեղավոր այդ իրավիճակի համար: Տասը տարվա ընթացքում նրանք անում են հայտարարություններ, որոնցից հետ կանգնելն արդեն խնդիր է: Իրենք իրենց ծուղակի մեջ են գցել, դա մի խնդիր է, որի մասին ադրբեջանցիները պետք է մտածեին տասը տարի առաջ»,-ընդգծեց քաղաքագետը:

Հայաաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում է նախապատարստվում Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի կողմից: Դեռևս հայտնի չեն հանդիպման վայրն ու օրը: Սա վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն երրորդ հանդիպումը կլինի:

Ուեսլում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտին ընդունված փաստաթղթում նշվում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի մասնակից երկրները սատարում են Հարավային Կովկասի հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին` հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի և ՄԱԿ-ի Խարտիայի և միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա: Նրանք նաեւ նշել են, որ սատարում են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետությունների տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]