Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Պետքարտուղար Քերին ցանկություն է հայտնել այցելել Հայաստան

Պետքարտուղար Քերին ցանկություն է հայտնել այցելել Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ցանկություն է հայտնել այցելել Հայաստան: Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ դեռեւս հստակ չեն այցելության մանրամասներն ու ծրագիրը: «Պետքարտուղար Քերին ցանկություն է հայտնել այցելել Հայաստան, սակայն այս պահի դրությամբ այցի ժամկետները չեն նշվում»,- ասացին ԱՄՆ դեսպանատնից:

Մարտի 4-ին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հույս էր հայտնել, որ մինչեւ տարեվերջ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կայցելի Հայաստան:   «Մանրամասներ այցի վերաբեյալ դեռ չկան: Պետքարտուղար Քերին ուշադրության կենտրոնում է պահում տարածաշրջանային  հարցերը, ցանկանում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորում, եւ այցը, բնականաբար, կլինի տարածաշրջանային»,- ասել էր դեսպանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]