Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները հայ գործարարների համար դեռևս մտահոգվելու առիթ չեն. Արսեն Ղազարյան

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները հայ գործարարների համար դեռևս 
մտահոգվելու առիթ չեն. Արսեն Ղազարյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայ գործարարները շարունակում են աշխատել բնականոն կերպով և նրանց համար Ռուսաստանի  նկատմամբ  գործադրվող պատժամիջոցները դեռևս մտահոգվելու առիթ չեն: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների եհտ ճեպազրույցում ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը: Խոսելով այն մասին, թե պատժամիջոցները ինչպես կարող են անդրադառնալ Հայաստանում գործունեություն ծավալող ռուսական երկու ընկերությունների` «Գազպրոմբանկ»-ի ու ՎՏԲ-ի տեղական ներկայացուցչությունների վրա` Ղազարյանն ասաց, որ թեև դրանք ունեն ռուսական սեփականատերեր, սակայն գրանցված են Հայաստանում և պատժամիջոցների ազդեցությունն անմիջական չի լինի: «Դրանք առանձին իրավաբանական անձինք են, որոնք գործում են մեր օրենսդրությամբ, ուստի պատժամիջոցները ֆորմալ առումով իրենց չեն վերաբերում: Մեր գործարարները մտահոգվելու առիթ առայժմ չունեն: Նրանք շարունակում են աշխատել և իրագործել իրանց ծրագրերը բնական ընթացքով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Ղազարյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ կարելի է եզրակացնել ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարությունից` ՀԱԳ(Գ)Մ նախագահն ասաց, որ Հայաստանի համար վտանգներից խոսելը շատ շուտ է, իսկ  թե ինչպիսին կլինեն ամերիկյան կառավարության հետագա  քայլերը Ռուսաստանի նկատմամբ, դեռևս պարզ չէ: «Դեսպանատան հյատարարությունն այն շաբլոնն է, որ նրանք ստացել են ԱՄՆ Պետդեպարտամենտից և տարածել աշխարհով մեկ: Հայաստանն իր աշխարհաքաղաքական դիրքով և տնտեսական կապերով առայժմ առանձնանում է, մենք պետք է դա ընդունենք»,- ասաց նա:

Հայաստանում  Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարություն էր տարածել, որտեղ տեղեկացնում էր Հայաստանի կառավարությանը և գործարարներին հնարավոր ռիսկերի մասին, որոնք կարող են առաջանալ պատժամիջոցների ենթարկված ռուսաստանցի պաշտոնյաների ու ընկերությունների հետ գործ ունենալու դեպքում: Հուլիսի 16-ին Միացյալ Նահանգները 13662 նախագահական հրամանագրով որոշակի պատժամիջոցներ է սահմանել ռուսական ութ ռազմարդյունաբերական ընկերությունների, երկու ֆինանսական կառույցների, երկու էներգետիկ ընկերությունների և մի խումբ ռուսական պաշտոնյաների ու ուկրաինական անջատողականների նկատմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]