Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սևանի ահռելի չափերի հասնող աղտոտվածությունը սպառնալիք է լճի էկոհամակարգի և լողորդների համար

Սևանի ահռելի չափերի հասնող աղտոտվածությունը սպառնալիք է լճի էկոհամակարգի 
և լողորդների համար

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճի ստորջրյա ավազանի գիտահետազոտական արշավ իրականացնող խմբի անդամներն ահազանգում են լճում հավաքված ահռելի ծավալի կենցաղային աղբի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հուլիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը Ստորջրյա հետազոտությունների եւ սուզումների հայկական կենտրոնի (ՍՀՍԿ) փոխնախագահ Արա Ավագյանը նշեց, որ լճի հատակին մեծ քանակությամբ լքված ցանցեր, անգամ անվադողեր, պլաստմասե շշեր են թափված, որը լուրջ վնաս է հասցնում էկոլոգիային, խանգարում շարժունակությանը, ինչպես նաև վտանգում լողորդների կյանքը:

«Այս տարի կենտրոնի նախաձեռնությամբ Սևանի ավազանի հատակի մոտ 100 քառակուսի մետր փոքր տարածքի մաքրում է իրականացվել: Ընդամները 20 րոպեի ընթացքում դուրս է բերվել մեծ ծավալի աղբակույտ, ինչը ցույց է տալիս, որ շատ խիստ է էկոլոգիական խնդիրը: Աղտոտվում են ոչ միայն Սևանի ավազանի ափամերձ տարածքները, այլև ստորջրյա ավազանը»,- ասաց Ավագյանը: 

Հինգ տարում ՍՀՍԿ-ին հաջողվել է ուսումնասիրել Սևանի ավազանի մի փոքր հատված միայն: Ավագյանն ընդգծեց, որ այդ առումով դեռ հսկայական աշխատանք կա անելու:

Մինչ կենտրոնի ստեղծումը շատ քիչ հետազոտություններ և ստորջրյա սուզումներ են իրականացվել Սևանում, որի ավազանը ՀՀ տարածքի մոտ տասը տոկոսն է զբաղեցնում: կենտրոնը պատրաստ է համագործակցել շահագրգռված գիտական հաստատությունների հետ, մասնագիտական և տեխնիկական ծառայություններ մատուցել հետազոտություններ իրականացնելու համար:

Սևանա լճի էկոհամակարգի և ջրերի որակի վրա բացասական ներգործություն ունեն լճի ավազանի բնակավայրերի կենցաղային աղբի և թափոնների անկառավարելի արտանետումները։ Լճի ավազանում բացակայում են կառավարվող կենտրոնացված աղբավայրերը։ Այդ պատճառով ավազանում առաջացել են աղբի կուտակման բազմաթիվ վայրեր և ցրված աղբակույտեր։ Բնակչությունը և տնտեսավարողները աղբը թափում են անկազմակերպ, հիմնականում գետերի ու առուների հուների մեջ։ Գետերի ջրերի և տեղումներից առաջացող հոսքաջրերի միջոցով աղբի մնացորդները ափամերձ գոտիներից լվացվում են դեպի լիճ և վերջիվերջո հայտնվում լճի ջրերում։ Հաճախակի են նաև աղբի և թափոնների ուղղակի արտանետումները լճի մեջ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]