Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռոման Բալայանը Երևանում կդիտի «Ճախրող հրեշտակներ. Ռոման Բալայան» ֆիլմի հայկական տարբերակը

Ռոման Բալայանը Երևանում կդիտի «Ճախրող հրեշտակներ. Ռոման Բալայան» ֆիլմի 
հայկական տարբերակը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ կինոդիտողն ու անվանի ռեժիսոր Ռոման Բալայանը հուլիսի 24-ի երեկոյան կդիտեն հայտնի ռեժիսորի կյանքը և գործունեությունը ներկայացնող «Ճախրող հրեշտակներ. Ռոման Բալայան» վավերագրական ֆիլմի հայկական տարբերակը: Կինոնկարի պրեմիերան տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Սամվել Սարիբեկյանը (Սամո Սպիունի): Ռոման Բալայանի ստեղծագործական ուղին ավելի հետաքրքիր է դառնում իր ընկերների, գործընկերների, հայտնի ռեժիսորների կարծիքների ու հիշողությունների միջոցով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում կինոնկարի ռեժիսորը նշեց, որ ֆիլմի ռուսական տարբերակը 2011 թվականին ներկայացվել է ռուսալեզու լսարանի համար, ինչպես նաև ցուցադրվել Հայաստանում:

«Սակայն այժմ ներկայացվելու է հայկական տարբերակը, որը տարբերվում է ռուսականից: Չնայած խաղարկային ֆիլմերի ռեժիսոր եմ՝ իմ պարտքն է եղել վավերագրական ֆիլմ ստեղծել Ռոման Բալայանի մասին: Հայկական ֆիլմում ներկայացված են Երևանում Բալայանի ուսանելու տարիները, Արցախում ապրելու ժամանակաշրջանը, նաև իր մտերմությունը Հրանտ Մաթևոսյանի հետ, ով Բալայանի կնքահայրն էր»,- նշեց Սպիունին:

Ռեժիսորի խոսքով՝ Ռոման Բալայանը տեսել է ֆիլմի ռուսական տարբերակը, և ասել, որ իր մասին շատերն են ֆիլմ նկարահանել, բայց ինքն այսպիսի ջերմություն ոչ մի ֆիլմում չի տեսել: «Դա բնական է, որովհետև բացի ուսուցիչ լինելուց, նա նաև իմ ավագ եղբայրն է: Ուզում էի, որ հայկական տարբերակն իր համար անակնկալ լիներ, սակայն Բալայանը պնդեց, որ նայի»,- նշեց ռեժիսորը

Սամվել Սպիունին արցախաբնակներին խոստացել է կինոնկարի հայկական տարբերակ, ինչպես նաև Ռոման Բալայանին ներկայացնել Արցախում: 

Կինոռեժիսոր, սցենարիստ Ռոման Բալայանը ծնվել է 1941թ. ապրիլի 15-ին, Լեռնային Ղարաբաղի Ներքին Հորաթաղ գյուղում: Աշխատել է Ստեփանակերտի դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Այնուհետև սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: Որպես ռեժիսոր իր դեբյուտը նշել է 1973թ.` «Ռոմաշկինի էֆեկտ» ֆիլմով: Առավել հայտնի ֆիլմերն են «Թռիչքներ երազում և արթմնի», «Համբույր», «Պահպանիր ինձ, իմ թալիսման», «Առաջին սեր» և այլն: 1987թ. արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի, 1997թ.` Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչման, իսկ 2011թ.` հայկական «Ոսկե ծիրան» փատատոնի կինոմրցանակի: Բնակվում է Կիևում և Մոսկվայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]