Քաղաքականություն

Տիգրան Սարգսյանը հավատարմագրերը կհանձնի Բարաք Օբամային

1 րոպեի ընթերցում

Տիգրան Սարգսյանը հավատարմագրերը կհանձնի Բարաք Օբամային

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տիկնոջ` Միշելի հետ հուլիսի 14-ին կընդունի երկրում հավարատարմագրված տարբեր պետությունների արտակարգ ու լիազոր նոր դեսպաններին, այդ թվում Տիգրան Սարգսյանին: Այդ մասին հայտնում է USA Today-ը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` դեսպաններն իրենց հավատարմագրերը կհանձնեն ԱՄՆ նախագահին:

Տիգրան Սարգսյանը Հայաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել ընթացիկ տարվա ապրիլի 3-ին: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հունիսի 26-ի հրամանագրով Տիգրան Սարգսյանը նշանակվեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում: Մինչ այդ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պարտականությունները կատարում էր Թաթուլ Մարգարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում