Սպորտ

Հայ պատգամավորը հաղթել է աշխարհի ուժեղագույն շախմատիստին` Մագնուս Կարլսենին

1 րոպեի ընթերցում

Հայ պատգամավորը հաղթել է աշխարհի ուժեղագույն շախմատիստին` Մագնուս Կարլսենին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը շախմատային բլից պարտիայում պարտվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Տաճատ Վարդապետյանին:Գաֆեսճյան արվեստի կենտրոնում կայացած բլից պարտիաներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ: Տաճատ Վարդապետյանը 3-4 րոպե տևողությամբ պարտիայում առավելության է հասել Մագնուս Կարլսենի նկատմամբ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում փաստեց Վարդապետյանը:

Մագնուս Կարլսենը Հայաստան է ժամանել «Ակրոնիս» IT ընկերության և Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամի հրավերով: Աշխարհի չեմպիոնը Հայստանում է եռօրյա այցով և վաղը կլինի Տաթևում: Մագնուս Կարլսենը աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 2013 թվականին և օրեր առաջ աշխարհի չեմպիոն ճանաչվեց նաև արագ ու կայծակնային շախմատում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում