Տնտեսություն

Արտգործնախարարության շենքը աճուրդի կհանվի մարտին

2 րոպեի ընթերցում

Արտգործնախարարության շենքը աճուրդի կհանվի մարտին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարության շենքը աճուրդի կհանվի 2013 թվականի մարտին: Այդ մասին հունվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: «Քանի որ կա մեր հանրության պահանջը և կա իմ մտավախությունը, որ գույքն էժան է գնահատվել շուկայական արժեքից, դրա համար մենք այս պահին այն դնում ենք աճուրդի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սահակյանը:

Նրա տեղեկացմամբ` արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը և «Տանգո» ընկերությունը չեն փոշմանել գործարքի իրականացումից: Սահակյանը նշեց, որ եթե աճուրդով ավելի թանկ գին տվող լինի, արտաքին գործերի նախարարության շենքը (կառավարական երկրորդ մասնաշենքը) ձեռք կբերի տվյալ գնորդը: «Եթե ոչ՝ մենք մեր գործարքը կշարունակենք «Տանգո» ընկերության հետ»,- ասաց Սահակյանը: Աճուրդի գինը կմեկնարկի 51 միլիոն 271 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամից:

Հոկտեմբերի 4-ին ՀՀ կառավարության որոշմամբ Կառավարական թիվ 2 մասնաշենքն ուղղակի վաճառքի ձևով օտարվեց արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ՓԲԸ-ին (գրանցման վայրը` «Զվարթնոց» միջազգային օդանավակայան): Օտարվող ընդհանուր տարածքը կազմել էր 14,2 հազար քառակուսի մետր, գործարքի արժեքը` 20 մլրդ 692 մլն 320 հազար դրամ: Կառավարության մեկ այլ որոշմամբ, սակայն, վճռվեց գույքն աճուրդի գնել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում